воскресенье, 4 ноября 2012 г.

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ՔԱՐԱՇԵՆ գյուղը  պատմական  աղբյուրներում  հիշատակվում  է միջնադարից:Գյուղում  պահպանվել են 16-17 դդ. եկեղեցի և 13-15 դդ. գերեզմանոցներ: Քարաշեն  գյուղի  հիմնադրման ստույգ տարեթիվը  հայտնի  չէ: Քարաշենը, թերևս, ՕՐԲԵԼՅԱՆ պատմիչի  հիշատակած ՄՐԿՈՔԱՐ մեծ գյուղն է` ԽՆՁՈՐԵՍԿԻ մոտ: Մայրաքաղաքից հեռավորությունը  262 կմ է, մարզկենտրոնից` 81 կմ,  ծովի  մակերևույթից բարձր  է 1540  կմ:Բնակլիմայական պայմանները` տաք, համեմատաբար խոնավ,  մեղմ ձմեռ, միջին ջերմաստիճանը  հուլիս ամսին` 18-19  C, տեղումների քանակը` 400-600 մմ: Կանգուն է Ս.ԳևՈՐԳ  եկեղեցին` 1731թ.: Գյուղում  կառուցված  է ԵՐԿՐՈՐԴ  ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ  ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ` 1970թ.: Սահմանակից է ԽՆՁՈՐԵՍԿ, ՏԵՂ և  ԽՆԱԾԱԽ գյուղերին:

ՔԱՐԱՇԵՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

1.Խմելու ջրի անբավարար մատակարարում
2.Ոռոգման ջրի բացակայություն
3.Մանկապարտեզի շենքի ոչ բարեկարգ վիճակ
4.Մշակույթի տան ոչ բարեկարգ վիճակ
5.Գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի պակաս
6.Դպրոցի շենքի ոչ բարեկարգ վիճակ
7.Արարողությունների սրահի բացակայություն
8.Ներհամայնքային ճանապարհների վատ վիճակ
9.Կոմունալ-կենցաղային անբավարար պայմաններ
10.Տոհմաբուծական աշխատանքի բացակայություն
11.Սերմերի սակավություն
12.Համայնքապետարանի շենքի ոչ բարեկարգ վիճակ
13.Եկեղեցու կիսաքանդ վիճակ