вторник, 9 июля 2013 г.

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԱՍԱՏՈՒՐԻ

                                                       ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԱՍԱՏՈՒՐԻ



              Արշավիր Ասատուրի Ավետիսյանը ծնվել է Գորիսի Քարաշեն գյուղում:Ավարտել է                              Գորիսի մանկավարժական ուսումնարանը,1939թ. աշխատել է Մեղրի քաղաքի միջնակարգ դպրոցում` ուսուցիչ:


              1940թ.-ին կանչվել է բանակ բելոռուսական զինվորական օկրուգում ծառայության:Արշավիրը կոփվեց և հմտացավ զինվորական ծառայության մեջ:Սկսվեց Հայրենական պատերազմը:Արշավիր Ավետիսյանը 106-րդ հրաձգային գնդում Բելոռուսիայի սահմանային շրջանում մտավ մարտի մեջ:



              Անհավասար մարտերի ընթացքում Ա. Ավետիսյանը կռվեց քաջաբար,պատերազմի առաջին ծանր հարվածները կրեց իր վրա, և արիաբար զոհվեց մարտում:


              Արշավիր Ավետիսյանի մայրը,որը Քարաշեն գյուղխորհրդի գործկոմի նախագահն էր,իր որդու` Արշավիրի գրած նամակները պահպանում էր սրբությամբ: